Հայաստանի իշխանություններն Ադրբեջանի կողմից հայտնած պահանջները կատարում են՝ ժողովրդին մեղավոր սարքելով. Դավիթ Գալստյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 29-ին ՀՀ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը հայտարարել է, որ առաջին փուլում, պաշտոնական Բաքվի հայտարարություններով, Ադրբեջանը ծրագրում է Հայաստանում բնակեցնել մոտ 300 հազար ադրբեջանցիների, միջազգային առաքելության հովանու ներքո անվտանգության համակարգի առկայության դեպքում, որին կվստահի այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» համայնքը։

ArmLur.am-ի հետ զրույցում Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության նախկին ղեկավար Դավիթ Գալստյանը, անդրարդառնալով հայտարարությանը, ասաց, որ Ադրբեջանի ղեկավարությունը, ինչ ասում էը դա լինում էը քանի որ համապատասխան ընդդիմության չի արժանանում Հայաստանի իշխանությունների կողմից:

«Տեսնելով, որ Հայաստանի իշխանությունները Ադրբեջանի կողմից հայտնած պահանջները կատարում են։ Ժողովրդին մեղավոր սարքելով կամ ժողովրդին ահաբեկելով՝ փորձում են կյանքի կոչել այդ բոլոր պահանջները և հետո արդարանում, որ իրականությունը դա է:
Տեսնում ենք, որ Ադրբեջանի բոլոր պահանջները ի կատար է ածվում և հերթական պահանջն է դա»-ասաց նա:

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս