Այս տարվա ապրիլի 26-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ ՀՀ քաղաքացիներ Վ.Մ.-ն և Ս. Ջ-ն, գտնվելով Բաքվում լրտեսություն և թշնամական գործունեություն իրականացնելու համար օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչին այլ օգնություն ցույց տալու եղանակներով կատարել են պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և արտաքին անվտանգության:
Գումարի դիմաց վերջիններիս հայտնել է պետական գաղտնիք պարունակող՝ ինչպես Քարվաճառի զորամասի, այնպես էլ Հայաստանի Հանրապետության հետ կապված տեղեկություններ: Նրանց նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը եւ հայտարավել է հետախուզում:
Եվ ահա Ադրբեջանում Հայաստանի դեմ հակահայկական գործողություններ կատարած անձը Վահան Հովհաննիսյանն է, որը Հայաստանը լքել ու Բաքվում էր հայտնվել 2015 թվականին ու դեռ ավելին հետապնդվել է գողության գործով:
Նա դեռեւս 2015 թվականին Ադրբեջանից քաղաքական ապաստան էր խնդրել եւ ներկայացել էր, որպես «Ներազգային ազատագրական շարժում» քաղաքացիական նախաձեռնության» ղեկավար: Քննչակյան կոմիտեն հայտնել էր, որ նա սեպտեմբերի 9-ից հետախուզման մեջ է: Նրա նկատմամբ քրեական գործ էր հարուցվել ՀՀ օրենսգրքի 177-րդ հոդվածի երկրորդ մասի երկրորդ կետի հատկանիշներով՝ «խոշոր չափերով գողություն», կայացվել է նրան որպես մեղադրյալ ներգրավելու որոշում:
Մարտիրոսյանը Բաքվում ասուլիս է տվել և իր ու կնոջ անունից հայտարարություն հրապարակել՝ պնդելով, թե իրեն և «համախոհներին» Հայաստանի իշխանությունները վերջին երեք տարիներին մշտապես հալածել են «իրավապաշտպան գործունեության» պատճառով, օգոստոսի 12-ին էլ Աժ նախկին Մհեր Սեդրակյանի թիկնապահներն ու ազգականները» հարձակվել են իր և իր ընտանիքի վրա իրենց իսկ տանը, «գազանաբար ծեծել» իրեն, ինչի հետևանքով կինը «վիժել է»:
«Քննության ընթացքում պարզվել է, որ Վահան Մարտիրոսյանը 2005 թվականի մարտի 28-ից հաշվառված է ՀՀ ԱՆ «Ավան» հոգեկան առողջության կենտրոն ՓԲԸ-ում՝ «Անձի հիստերիկ խանգարում» ախտորոշմամբ:
Քնար Մանուկյան