Փարիզում մայիսմեկյան ցույցի մեկնարկից առաջ 15 մարդ է բերման ենթարկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փարիզում արհմիությունների մայիսմեկյան ցույցից առաջ ոստիկանությունը բերման է ենթարկել 15 մարդու։ Այս մասին հայտնել է Metropolitan Police պրեֆեկտուրան X-ում (նախկինում Twitter):

«Աշխատանքի օրվան նվիրված ցույցից առաջ իրավապահները խուզարկել են 478 մարդու, 15-ը բերման են ենթարկվել»,- ասվում է գերատեսչության կարճ հաղորդագրության մեջ։

Աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ ամեն տարի ողջ Ֆրանսիայում ցույցեր են անցկացվում։ Այս տարի, ըստ Europe 1 ռադիոյի տարածած ներքին հետախուզության տվյալների, այդ ակցիաներին կարող է միանալ 150 հազարից 200 հազար մարդ, որոնցից 15-30 հազարը՝ Փարիզում։




Լրահոս