Գերմանիան լրացուցիչ տեղ է ստացել Չեմպիոնների լիգայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում Դորտմունդի «Բորուսիայի»՝ ՊՍԺ-ի նկատմամբ տարած հաղթանակի շնորհիվ (1:0) Գերմանիան լրացուցիչ տեղ է ստացել եվրագավաթների գլխավոր մրցաշարում։

Գերմանական Բունդեսլիգան երաշխավորել է տեղը ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակի թոփ 2-ում, ուստի հաջորդ մրցաշրջանում Գերմանիայից 5 թիմ հանդես կգա Չեմպիոնների լիգայում։

Հաջորդ մրցաշրջանից Չեմպիոնների լիգան 32-ի փոխարեն կունենա 36 թիմ։ Յուրաքանչյուր թիմ կանցկացնի ութ հանդիպում` ութ տարբեր մրցակիցների հետ:




Լրահոս