Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում երեկ անսպասելի վատացել է Սերոբ Տեր-Պողոսյանի ինքնազգացողությունն այն աստիճան, որ դատարան են կանչվել շտապօգնության երկու բրիգադ, ընդ որում` մեկը «ռեանիմոբիլ»: Սերոբ Տեր-Պողոսյանի հարազատները հայտնեցին, որ նա աղիքների հետ կապված առողջական խնդիրներ է ունեցել եւ ժամանակին ենթարկվել վիրահատության: Իսկ այս անգամ նրա մոտ արձանագրվել է աղիքների խցանում: Նշենք, որ երեկ պետք է լսվեր Սերոբ Տեր-Պողոսյանի փաստաբանների պաշտպանական ճառը, քանի որ վերջին դատական նիստին (նոյեմբերի 8-ի) մեղադրող կողմը 15 տարվա ազատազրկում էր պահանջել Սերոբի համար:
ՍԵՐՈԲԸ ՎԱՏ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ