ՖՈՏՈ․ «Ադոնց փողոցում իրականացվող եզրաքարերի հիմնանորոգման գործընթացի, թերությունների հետ կապված պահանջել եմ շտապ դրանք շտկել»․ Արաբկիրի թաղապետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը հայտնում է, որ Արաբկիրում մեկնարկել են շինարարական, բարեկարգման մեծածավալ աշխատանքներ:

«Շրջայցի ժամանակ ծանոթացել եմ Ադոնց փողոցում իրականացվող եզրաքարերի հիմնանորոգման գործընթացին, թերությունների հետ կապված պահանջել շտապ դրանք շտկել:

Քանաքեռ ՀԷԿ բանավանի զբոսայգում շների զբոսանքի համար, ըստ սահմանված չափորոշիչների, կառուցվում է առանձնացված տարածք:

Ադոնց 17 շենքի առջև իրականացվում են վթարային հենապատի վերականգնման աշխատանքներ:

Նոր հենապատ է կառուցվում Արաբկիր զբոսայգուն հարակից տարածքում: Հաշվի առնելով բնակիչների առաջարկությունները, տեղում շինարարի հետ քննարկման արդյունքում, որոշում ենք կայացրել կատարել լրացուցիչ մայթային հատվածի կառուցման աշխատանքներ:

Արաբկիր այգում հանձնարարել եմ վերանորոգել վնասված նստարանները:

Ծանոթացել եմ Կոմիտաս 22 հասցեում բակային տարածքի հիմնանորոգման, Քոչար 27 հասցեում հիմնանորոգվող բակային տարածքի և նոր ֆուտբոլի դաշտի կառուցման աշխատանքներին:

Այգեձոր փողոցում ասֆալտապատման աշխատանքների հետ կապված հանձնարարել եմ ցածր դիտահորերի նիշերը բարձրացնել և ուշադիր լինել որակական բարձր չափորոշիչների պահպանմանը»:




Լրահոս