Վլադիմիր Պուտինը հինգերորդ անգամ ստանձնեց ՌԴ նախագահի լիազորությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վլադիմիր Պուտինը պաշտոնապես վեց տարի ժամկետով ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի լիազորությունները:

Սահմանադրական դատարանի նախագահ Վալերի Զորկինը Պուտինին փոխանցեց նախագահական իշխանության խորհրդանիշները, այդ թվում ոսկե շղթայով կրծքանշանը՝ Սուրբ Գեորգիի ոսկե խաչը՝ «Օգուտ, պատիվ և փառք» գրությամբ և Ռուսաստանի զինանշանի պատկերով։

Հինգերորդ անգամ նախագահի լիազորությունները ստանձնած Պուտինն ուղերձով դիմել է Ռուսաստանի Դաշնության ժողովրդին, ապա դուրս է եկել Սոբորնայա հրապարակ՝ ընդունելու Նախագահական գնդի հանդիսավոր զորահանդեսը:




Լրահոս