Երեւանի ավագանու հերթական նիստը տեղի կունենա մայիսի 14-ին:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ նիստի օրակարգում 20 հարց է ընդգրկված, որոնցից բոլորը չզեկուցվող:
Ավագանու նիստի օրակարգային հարցերը հիմնականում առնչվում են փողոցներ անվանակոչելուն եւ հողամասերի նպատակային նշանակությունը փոխելուն:
Ավագանու որոշմամբ նաեւ «Երեւան ավտոբուս», «Երեւանի քաղաքային նոր աղբավայր», «Երեւանի էլեկտրատանսպորտ», ինչպես նաեւ «Երեւան» բժշկական կենտրոն ՓԲԸ-ների կապիտալը կավելացվի եւ կանոնադրությունը կփոփոխվի:
Ք.Մ