Կրեմլը խոսել է Երևանի հետ տնտեսական գործընկերության բարձր մակարդակի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանը և Հայաստանը ցուցադրում են տնտեսական համագործակցության բարձր մակարդակ: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ փոխվարչապետի պաշտոնակատար Ալեքսեյ Օվերչուկը։

Օվերչուկի խոսքով՝ անցյալ տարի երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 7,3 մլրդ դոլար։

«Մենք շատ լավ տնտեսական հարաբերություններ ունենք Հայաստանի հետ»,- ասել է նա։

Նախօրեին Ալեքսեյ Օվերչուկը նշել էր հաջող տնտեսական համագործակցությունը Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովի ֆոնին։

«Մեր առևտրի ծավալը շարունակում է աճել շատ բարձր տեմպերով, ուստի այստեղ տնտեսական համագործակցության հետ կապված ամեն ինչ կարգին է», – ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովից հետո լրագրողներին ասել է Օվերչուկը։




Լրահոս