Այսօր՝ ժամը 09:50-ի սահմանում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մարտական առաջադրանք կատարելու ժամանակ մահացու հրազենային գնդակային վիրավորում է ստացել զինծառայող, 1992թ. ծնված Գառնիկ Վահանի Թորոսյանը:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Գ.Թորոսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության տեղեկացմամբ միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: