ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եթե խաբեբա չես, ինչու ես այսքան ոստիկան բերել ժողովրդի դեմ.քաղաքացիների զայրութը թեժանում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գրել էինք, որ վաղ առավոտյան մեզ հասած տեղեկություների համաձայն՝ իրավապահ մարմինների ներկայացուցիչները եկել են կառավարություն:

Ըստ ամենայնի՝ կառավարությունում լինելու պատճառը կապված է այսօր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հայտարարության հետ:

Վերջինս նշել էր, որ այսօր ժամը 16:00-ին հավաքվելու են Ազատության հրապարակում եւ անհնազանդության ակցիա են իրականացնելու: Եվ ահա իրավիճակին զուգահեռ իրավապահները գործի են անցել ու շրջափակել են Օպերայի տարածքը:

Մասնավորապես, ՆԳՆ-ն հայտնեց, որ ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացված հայտի հիման վրա՝ Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանալիք EBRD միջազգային ֆորումի շրջանակներում կազմակերպված միջոցառման առնչությամբ հասարակական կարգն ու անվտանգությունն ապահովելու նպատակով՝ մայիսի 15-ին, ժամը 15:00-20:00-ն Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից փողոցներում սահմանափակվելու են երթևեկությունն ու քաղաքացիների տեղաշարժը։

«Մասնավորապես փակ կլինի Տերյան փողոցը՝ Սայաթ-Նովայի պողոտա-Տերյան փողոց խաչմերուկից մինչև Տերյան-Թումանյան փողոցների խաչմերուկ, Թումանյան փողոցը՝ Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկից մինչև Մաշտոցի պողոտա-Թումանյան փողոց խաչմերուկ։

Պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը և խնդրում այդ ժամերին շրջանցել մայրաքաղաքի նշված հատվածները»,- ասված է հաղորդագրության մեջ։

Արդյունքում Ֆորումը մեկնարկել է, բազմաթիվ քաղաքացիներ վանկարկում են «Նիկոլ Հեռացիր», Օպերայի տարածքը ոստիկանության կողմից շրջափակված է։

Քնար Մանուկյան




Լրահոս