ՖՈՏՈ․Տաքսիների մեկնարկային գինը կրկնապատկվել և եռապատկվել է վարորդների գործադուլին զուգահեռ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Երեւանի ավտոբուս» ՓԲԸ վարորդներն ու աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում ընկերությունում. Վարորդները գործադուլ են հայտարարել եւ այս պահին Երեւանում ավտոբուսները չեն գործում:

Հիշեցնենք, որ գործադուլին այսօր քաղաքապետարանից անդրադարձել են և նշել․

«Հասարակական տրանսպորտի որոշ երթուղիներում վարորդների կողմից արձանագրվել են աշխատանքային պարտականությունները չկատարելու և ուղեգծերից անհիմն դուրս գալու դեպքեր: Սա սաբոտաժային քայլ է՝ ընդդեմ բարեփոխումների: Իրականացնողներն ու կազմակերպիչները կկրեն քրեաիրավական ամենախիստ պատասխանատվությունը»։

Հենց այս իրավիճակին զուգահեռ և հենց այս հայտարարությունների ֆոնին տաքսի ընկերությունները, կրկին օգտվելով առիթից, տեղափոխման մեկնարկային գինը կրկնապատկել և եռապատկել են։
Օրինակ՝ նախկինում «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունից մինչև Ազգային Ժողով տաքսի ծառայությունն արժեր 500 դրամ, իսկ այժմ 1600 դրամ է մեկնարկի արժեքը։

«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունից մինչև Էրեբունի հրապարակ մեկ այլ տաքսի ծառայությամբ արժե 2200 դրամ, մինչև Մալաթիա-Սեբաստիա՝ 2600 դրամ։




Լրահոս