ArmLur.am-ի տեղեկություններով` Արցախից բռնի տեղահանված անձինք Հայաստանում բախվել են անձնագրի և վիզաների հետ կապված խնդիրների:
ArmLur.am-ի տեղեկություններով՝ արցախյան անձնագրով գործերը գրեթե բոլոր դեսպանատներում չի ընդունվում, իսկ եթե խիստ բացառություններով ընդունվում է, ապա վիզա չեն տրամադրում նրանց:
Արդյունքում ստացվում է, որ արցախցիները ստիպված պետք է դառնան ՀՀ քաղաքացի, որպեսզի կարողանան այցելել այլ երկիր:
ArmLur.am-ը բազում անգամներ փորձեց կապ հաստատել Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանի հետ՝ հասկանալու համար՝ ինչով է պայմանավորված նման իրավիճակը, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան:
Մենք փորձեցինք կապ հաստատել տարբեր վիզաների կենտրոնների հետ, սակայն մեզ չհաջողվեց կապի դուրս գալ:
Էմմա Մարտիրոսյան