Ինչ իրավիճակ է այս պահին Լոռու մարզում աղետի հետեւանքով. մարզպետը նոր մանրամասներ է հայտնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, որն այս պահին աղետի գոտում է, ArmLur.am-ի հետ զրույցում պատմեց, որ Դեբեդ գետի վարարման հետևանքով մարզի ճանապարհներն անանցանելի են, շատ մարդկանց տները եւ անշարժ գույքը հեղեղի պատճառով վնասվել է.

«Այս պահին շարունակվում են ըստ անհրաժեշտության մարդկանց տարհանումը, փրկարարական աշխատանքները շարունակվում են»,-ասաց նա:

Ինչ վերաբերվում է մարդկային կորուստներին ու տուժածներին՝ մարզպետն ասած՝ այս պահին զերծ կմնա այդ մասոին տեղեկություն տալուց:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս