Հունիսի 1-ին «Սիզընս» այգում նշվում էր կաթի համշխարհային օրը: Միջոցառման հատուկ հյուր է եղել երգիչ, բլոգեր Կարո Արյումյանը, ով արդեն մի քանի տարի է, ինչ տեղափոխվել է ԱՄՆ մշտական բնակության:
Կարո Այրումյանը առավել հայտնի է, որպես Kar comedy անվամբ, ով ունի մեծ երկրպագուների բանակ հիմանականում երեխաների շրջանում: Նա մինչև Հայաստան ժամանելը իր երկրպագուների հետ կիսվել էր իր այցի մասին լուրերով: Միջոցառմանը Կարո Այրումյանը հանդես եկավ երկրպագուների կողմից սիրելի երգերով:
Այդ օրը Հայաստանը գրանցեց գինեսի ռեկորդ՝ 1 ժամում ամենաշատ բաժակներով կաթի մատուցում՝ 7469:
«Երեմյան Փրոջեքթս» ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը լրագրողների հետ զրույցում, ասաց.
«Մեր այս նախաձեռնությունը նպատակ ուներր նոր մշակույթ մցնել, կոտրել այն կարծրատիպը, որը նախկինում ձրավորվել է կաթի սպառման մեջ, թե որակյալ կաթնամթերքի հյուրասիրությունը հենց դա է վկայում և այսօր մեր քաղաքի բնակիչների և հյուրերի հետ միասին նոր ռեկորդ սահմանեցինք: Հայաստանի համար դա մեծ իրադարձություն էր»:
Միջոցառման մասնակցում էր ավելի քան 10.000 այցելու:
Հիշեցնենք, որ անցած տարի հունիսի 1-ին Կինո Մոսկվայի առջև Կարո Այրումյանը ֆան հանդիպում էր կազմակերպել իր բազմահազարավոր երկրպագուների հետ, որի ժամանակ նա կրկին հանդես էր եկել իր երգերով, նկարվել իր երկրպագուների հետ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Էմմա Մարտիրոսյան