![](https://armlur.am/wp-content/uploads/2024/06/1138763.jpg)
Եվրամիության տարբեր երկրներից հարյուրավոր տրակտորներ հունիսի 4-ին կրկին հայտնվել են Բրյուսելի փողոցներում՝ Եվրախորհրդարանի ընտրություններից երկու օր առաջ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։
Ըստ աղբյուրի ՝այս անգամ ակցիան կազմակերպել են Նիդեռլանդների, Բելգիայի, Ֆրանսիայի և ԵՄ այլ երկրների ֆերմերները։ Առավոտյան նրանք ժամանել են Լաքենի բրյուսելյան թաղամասում և միացել հիմնական ակցիայի մասնակիցներին։
Տրակտորավարներից ոմանք ավելի ուշ շարժվել են դեպի Բրյուսելի եվրոպական թաղամաս, որտեղ գտնվում են Եվրախորհրդարանը, Եվրահանձնաժողովը և ԵՄ խորհուրդը: