Մ6 Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի 42 տեղամասում փլվածքներ կան. Գոռ Ավետիսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հատկապես շատ են վնասվել մեր ճանապարհային ենթակառուցվածքները, և այս հատվածներում մենք երկու կարևոր միջպետական ճանապարհներ ունենք, դրանք են՝ Երևան-Սևան-Իջևան, ինչպես նաև Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն միջպետական ճանապարհները: Երկուսն էլ շատ են վնասվել։ Ալավերդու համայնքապետարանում տեղի ունեցող մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը:

«Մենք մեր նախնական չափագրումներն իրականացրել ենք: Այդ երկու միջպետական ճանապարհների պատճառած վնասի նախնական թվերն ունենք: Միջպետական ճանապարհների Մ6 Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին ունենք 22 կետում 42 տեղամասում փլվածքներ, այդ հատվածներում մենք արդեն ուսումնասիրությունն իրականացրել ենք, չափագրումներն իրականացրել ենք, և միջպետական Մ4՝ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին ունենք 11 կետում փլվածքներ: Ճանապարհների բազմաթիվ հատվածներում հնարավոր են լրացուցիչ փլուզումներ, քանի որ այս պահին ևս առատ տեղումներ են:

Նախնական այս երկու միջպետական ճանապարհների մասով ունենք վերին և ստորին հենապատերի շուրջ 1700 գծամետր փլուզում, հողային պաստառն է վնասվել շուրջ 4000 գծամետր, կողնակներն են մոտ 8 կմ-ի հատվածում շարքից դուրս եկել, սրանց մեծ մասն արդեն վերականգնել ենք: Ասֆալտբետոնե ծածկույթն է շուրջ 1300 մետր վնասվել, խցանված խողովակներ ունենք»,- նշեց նա:




Լրահոս