«Ականջները կտրել»-ը փոխաբերական արտահայտություն է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանից այսօր փորձեցին պարզաբանում ստանալ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի՝ երեկ արած արտահայտության առնչությամբ:

Հիշեցնենք, որ երեկ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում նախարարն իր գործունեությունից դժգոհող բնապահպան-ակտիվիստներից մեկին ասել էր՝ «ականջներդ կկտրեմ»:

Վաչե Գաբրիելյանը ցանկացավ, որ բոլորին այդ ձևով ջուր առաջարկեն, և ինքը տեսնի, թե լրագրողներն ինչպես կարձագանքեն: Պետք չէ մարդկանց հրահրել, որ նրանք ափերից դուրս գան. գտնում է նա:

Ինչ վերաբերում է ականջները կտրելուն, Գաբրիելյանը կարծում է, որ դա փոխաբերականով է ասված:

«Դուք պատկերացնո՞ւմ եք, որ որևէ մեկը մյուսի ականջները կտրի: Դա, բնականաբար, ցավալի արտահայտություն է, որի համար ցավում եմ»,-եզրափակեց պրն. Գաբրիելյանը:




Լրահոս