Ֆրանսիայի իրավապահների կողմից հետախուզվում էր գողությունների մեղադրանքով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության Ստեփանավանի և Տաշիրի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունիսի 11-ին, ժամը 4-ին, «Գոգավանի» հսկիչ անցակետի տարածքում հայտնաբերվել, ձերբակալվել և Ստեփանավանի բաժին է տեղափոխվել 40-ամյա Էդգար Ա.-ն: Նա հունիսի 1-ից Ֆրանսիայի Հանրապետության Իրավապահների կողմից հետախուզվում էր գողությունների մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք:

Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ և դատախազություն:




Լրահոս