«Կասպերսկի» ընկերության լուծումները 2024-ի առաջին եռամսյակում ծածկագրիչ-տրոյացիների գրոհներից պաշտպանել են 83 270 ունիկալ օգտատիրոջ՝ մեկ տարի առաջվա 60 900-ի դիմաց։ Ընկերության տվյալներով՝ ծածկագրիչների բոլոր այն զոհերի ավելի քան 20%-ը, որոնց տվյալները հրապարակվել են խմբավորումների DLS կայքերում (data leak site), տուժել են LockBit ծածկագրիչից։ 2024-ի առաջին եռամսյակում հայտնաբերվել է ծածկագրիչների 9 նոր ընտանիք եւ այդ տեսակի վնասաբեր ծրագրերի 7070 նոր մոդիֆիկացիա, իսկ անցյալ տարվա նույն ժամանակահատվածում՝ ինը նոր ընտանիք եւ 3089 նոր մոդիֆիկացիա։ Ընթացիկ տարվա առաջին երեք ամիսներին ծածկագրիչների գրոհների ամենաշատը բախվել են Հարավային Կորեայում (0,75%), Բանգլադեշում (0,63%) եւ Լիբիայում (0,57%) գտնվող օգտատերերը։ Մեկ տարի առաջ այդ ցուցակը գլխավորում էր Եմենը (1,50%), Բանգլադեշը (1,47%) նույն երկրորդ տեղում էր, եռյակը եզրափակում էր Թայվանը (0,65%)։
«Կասպերսկի» ընկերության լուծումները 2024-ի առաջին եռամսյակում աշխարհով մեկ մայներներից պաշտպանել են 394 120 ունիկալ օգտատիրոջ։ Անցյալ տարվա հունվար-մարտին մայներների օգտագործմամբ գրոհներ են հայտնաբերվել 403 211 ունիկալ օգտատերերի համակարգիչներում։ Ընթացիկ տարվա առաջին երեք ամիսներին հայտնաբերվել է մայներների 6601 նոր մոդիֆիկացիա՝ նախորդ տարվա 1733-ի դիմաց։ 2024-ի նույն ժամանակահատվածում մայներներն ավելի շատ գրոհել են Տաջիկստանում (2,41%), Վենեսուելայում (1,91%) եւ Ղազախստանում (1,88%) գտնվող օգտատերերին։ Մեկ տարի առաջ Տաջիկստանը (2,87%) գտնվում էր առաջին տեղում, Ղազախստանը (2,52%)՝ երկրորդում, իսկ ահա Ուզբեկստանը՝ (2,30%)՝ երրորդում։
Նվազել է նաեւ համացանցի միջոցով, այսինքն՝ վեբ-գրոհների քանակը։ 2024-ի առաջին եռամսյակում «Կասպերսկի» ընկերության լուծումները հետ են մղել 658 181 425 գրոհ, որոնք իրականացվել են ամբողջ աշխարհում տեղակայված ինտերնետ-ռեսուրսներից: Գրանցվել է 152 841 402 եզակի URL, որոնց հակազդելու համար գործարկվել է վեբ-հակավիրուսը: 2023-ի հունվար-մարտին հետ է մղվել 865 071 227 գրոհ եւ արձանագրվել 246 912 694 եզակի URL: Ընթացիկ տարվա նույն ամիսներին ամենաշատը նման գրոհներ են հետ մղվել Հունաստանում (14,09%), Բուլղարիայում (13,01%) եւ Մադագասկարում (12,54%) գտնվող օգտատերերի համակարգիչներում։ Մեկ տարի առաջ այդ վարկանիշը հետեւյալ տեսքն ուներ. Թուրքիա (16,88%), Թայվան (16,01%), Ալժիր (15,95%)։
Ինչ վերաբերում է տեղային սպառնալիքներին (վնասաբեր ծրագրեր, որոնք հայտնաբերվել են անմիջապես օգտատերերի համակարգիչներում կամ դրանց միացված հանովի կրիչներում, կամ ի սկզբանե հայտնվել են համակարգչում ոչ բաց տեսքով, օրինակ՝ ծրագրեր բարդ ինստալյատորների կազմում, ծածկագրված ֆայլեր), ապա 2024-ի առաջին եռամսյակում «Կասպերսկի»-ի ֆայլային հակավիրուսը գրանցել է 31 817 072 վնասաբեր եւ հնարավոր անցանկալի օբյեկտ, իսկ մեկ տարի առաջ՝ 43 827 839։ Ամենաշատը տեղային սպառնալիքների ենթարկված երկրների եռյակը մնացել է անփոփոխ։ Եթե ընթացիկ տարվա նույն ժամանակահատվածում այն ուներ հետեւյալ տեսքը. Թուրքմենստան (47,55%), Եմեն (43,57%), Աֆղանստան (42,37%), ապա մեկ տարի առաջ Եմենը (45,38%) առաջինն էր, Թուրքմենստանը (44,68%)՝ երկրորդը, իսկ Աֆղանստանը (43,64%) նույն երրորդ տեղում էր։
ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
Շրջակա միջավայրի նախարարության Ջրային ռեսուրսների կառավարման վարչության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի եւ ՀՀ Կառավարության 07.03.2003թ. N217-Ն եւ 03.08.2023թ. N1332-Ն որոշումների պահանջների համաձայն՝ մշակվում է «Գեղարքունիք» ՋՕԸ-ի՝ Գեղարունիքի մարզի Գավառ համայնքի Գավառ/388,0 հա/, Գանձակ/180,0 հա/, Գեղարքունիք/120,0 հա/, Լանջաղբյուր/171,0 հա/, Նորատուս/80,0 հա/ եւ Սարուխան/260,0 հա/ գյուղերի վարչական տարածքներում գյուղատնտեսական /ոռոգում / նպատակով համապատասխանաբար՝ Գավառագետ՝ Հացառատի պոմպակայանով 150.5 լ/վ, Արծվաքարի թիվ 1 պոմպակայանով 31.3 լ/վ, Արծվաքարի թիվ 2 պոմպակայանով 31.3 լ/վ, ստորերկրյա ջրային ռեսուրսից՝ 11.11 լ/վ, 100.2 լ/վ, Գավառագետի Գեղարքունիք վտակ՝ Գեղարքունիքի թիվ 1 ջրամբարից 17.4 լ/վ, Գեղարքունիքի թիվ 2 ջրամբարից 52.1 լ/վ, Լանջաղբյուրի թիվ 1 ջրամբարից 23.1 լ/վ, ստորերկրյա ջրային ռեսուրսից` 72.8 լ/վ, Գավառագետ՝ Նորատուսի պոմպակայան 28.9 լ/վ, ստորերկրյա ջրային ռեսուրսից՝ 16.7 լ/վ, Գռիձորի առվից՝ 57.9 լ/վ, Սարուխանի պոմպակայանով (ինքնահոս առու) 31.3 լ/վ, ստորերկրյա ջրային ռեսուրսից՝ 55.5 լ/վ ջրառ իրականացնելու ջրօգտագործման թույլտվության ստացման նախագիծը:
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին եւ փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին՝ ժամը 17:00-ից -18:00-ն դիմել ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացված փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթի քննարկումը տեղի կունենա 2024 թվականի հունիսի 17-ին՝ ժամը 16:00-ին,. հասցեն՝ Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ:
Շրջակա միջավայրի նախարարություն
Հ. ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ԿԳԼԽԱՎՈՐԻ Ozon ՀԱՅԱՍՏԱՆԸ
Ozon-ը տեղեկացնում է Հայկ Կարապետյանին Հայաստանում ընկերության ղեկավար նշանակելու մասին։
Հայկ Կարապետյանն այսուհետ պատասխանատու կլինի Հայաստանում ընկերության ռազմավարական կառավարման, բիզնեսի զարգացման եւ հիմնական ցուցանիշների բարելավման ծրագրերի իրականացման համար։
Հայկը պաշտոնը ստանձնել է 2024 թվականի հունիսի 4-ին։
Ozon-ը հայկական շուկա է մուտք գործել 2023 թվականի հուլիսին՝ բացելով ներկայացուցչություն եւ Երեւանում գործարկելով տեսակավորման կենտրոն՝ 2000 քմ տարածքով։
2024 թվականի մայիսին ընկերությունը հայտարարեց Հայաստանում իր առաջին ֆուլֆիլմենտ (fulfillment) կենտրոնի գործարկման մասին։