Լուսանկարը՝ համացանցից
Վերսալի այցելուները տարհանվել են հրդեհային ազդանշանի միացումից հետո, իսկ լրատվամիջոցների կադրերը ցույց են տալիս, որ շենքից ծուխ է բարձրանում:
Միջադեպի պատճառները դեռ չեն հաղորդվում։
ՏՆՏԵՍԱԿԱՆ
ՀԱՐՑ. Մաքսային հսկողության ներքո գտնվող տրանսպորտային միջոցը այլ անձի հանձնելու դեպքում ի՞նչ չափով տուգանք է առաջադրվում:
Հայկ Մուրադյան (35 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ մաքսային օրենսգրքի 198 հոդվածի համաձայն` մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքներն ու տրանսպորտային միջոցներն առանց մաքսային մարմնի թույլտվության մասնակի կամ ամբողջությամբ հանձնելը, օտարելը, ոչնչացնելը կամ կորցնելը առաջացնում է տուգանքի նշանակում` այդ ապրանքների եւ տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի հիսուն տոկոսի չափով:
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». ՀՀ մաքսային օրենսգրքի 192 հոդվածի համաձայն` մաքսային հսկողության ներքո գտնվող տրանսպորտային միջոցի մեկնումն առանց մաքսային մարմնի թույլտվության առաջացնում է տուգանքի նշանակում` 100,000 դրամի չափով:
ՊԱՀՈՒՍՏ
ՀԱՐՑ. Ի՞նչ նպատակներով է օգտագործվում պետական պահուստը:
Մարիամ Անտոնյան (27 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Պետական պահուստը օգտագործվում է Հայաստանի Հանրապետության զորահավաքային կարիքները ապահովելու, արտակարգ իրավիճակների կանխման կամ դրանց առաջացման դեպքում ապահովելու համար հնարավոր հետեւանքների նվազեցման ու վերացման, փրկարարական ու անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների եւ քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման, հումքային եւ վառելիքաէներգետիկ պաշարների, ինչպես նաեւ առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարման ժամանակավոր խափանումների ժամանակ ներքին շուկայում պահանջարկի եւ առաջարկի միջեւ անհամամասնությունների առաջացման դեպքում պետական աջակցություն ցուցաբերելու տնտեսության տարբեր ոլորտներին, կազմակերպություններին, տեղական ինքնակառավարման մարմիններին:
ՀՀ ԱԻՆ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պետական պահուստը նաեւ օգտագործվում է մարդասիրական օգնություն եւ պարենային ճգնաժամի դեպքում կարգավորող ազդեցություն շուկայի վրա ցուցաբերելու համար: