ՔՊ-ական պատգամավորները Իտալիայում Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովին կմասնակցեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանից խոհրդարանական պատվիրակություն կգործուղվի Իտալիա:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ պատվիրակության կազմում կլինեն ՔՊ խմբակցության պատգամավորներ

Սիսակ Գաբրիելյանը, Ծովինար Վարդանյանը եւ Հրաչ Հակոբյանը:

Իշխանական պատգամավորները Իտալիայի Պալերմո քաղաքում Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի 31-րդ Գլխավոր վեհաժողովի աշխատանքներին կմասնակցեն:

Պատվիրակությունը Իտալիա կգործուղվի հունիսի 27-ից հուլիսի 1-ը:

Պատգամավորների գործուղման հետ կապված ծախսերը` ճանապարհածախսը, օրապահիկը, ինչպես նաեւ գիշերավարձը կկատարվի պետբյուջեի հաշվին:

Ք.Մ




Լրահոս