Ես ամաչում էլ եմ մեկնաբանեմ Արսեն Թորոսյանին. Գառնիկ Դանիելյանը՝ Թորոսյանի հայտարարության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.

«Հետաքրքիր է ԱԺ մեր ընդդիմադիր գործընկերները գետինը չեն մտնում, երբ մի ինքնահռչակ շառլատան խոսում է իրենց մանդատները վայր դնել կամ չդնելուց։
Լավ ասենք մեզ չեք սիրում կամ հարգում, ձեզ քվե տված հազարավոր քաղաքացիներին էլ չե՞ք հարգում։ Մեր երկրի օրենքներն ու սահմանադրությունը չեք հարգում, ձեր իսկ անցած ուղին էլ չե՞ք հարգում, որ թույլ եք տվել այդ շառլատանին ձեր իսկ քաղաքական ճակատագրի մասին դատողություններ անի։
Ու դուք դեռ ակնկալում եք, որ ժողովուրդը պետք է ձեզ լուրջ ընդունի:
Ձեր քաղաքական արժանապատվությունն այդքա՞ն է»։

ArmLur.am-ը կապ հաստատեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հետ՝ հասկանալու համար, ինչպես է վերաբերվում Արսեն Թորոսյանի այս հայտարարությանը.

«Մարդ, որ եկեղեցուն դեմ է, մարդ, որը որ աթեիստ է՝ հավատ չունի, ինչպե՞ս վերաբերվեմ ես իրեն: Որպես Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ, ո՞նց կարող եմ վերաբերվել մեկին, որ առհասարակ այս ազգի, երկրի, հավատքի հետ որևէ առնչություն չունի: Նման տիպի արտահայտություններ է թույլ տալիս սրբազան հոր նկատմամբ: Ես ամանչում էլ եմ մեկնաբանեմ Արսեն Թորոսյանին, իրա մասին ամեն ինչ ասված է»:
Վերջում պատգամավորը հավելեց՝ թող գնան խոսելու ձև սովորեն:

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս