Հունիսի 19-ին ամերիկացիները տոնում են ստրկատիրական կարգերի վերացման օրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 19-ին Միացյալ Նահանգներում նշվում է որպես ստրկատիրական կարգերից ձերբազատվելու օր (Juneteenth): Սա համեմատաբար նոր ազգային տոն է, որը հաստատվել է ի հիշատակ քաղաքացիական պատերազմից հետո երկրում ստրկության ամբողջական վերացման:

1865 թ.-ի այս օրը միության բանակը մտավ Տեխասի Գալվեստոն քաղաքը, որը Կոնֆեդերացիայի վերջին հենակետն էր, և ի լուր բոլորի հայտնեց, որ Քաղաքացիական պատերազմն ավարտվել է, և որ նահանգում գտնվող 250,000 ստրուկներն այժմ ազատ են:

Չնայած ստրկությունը վերացվել էր նախագահ Աբրահամ Լինքոլնի կողմից երկու տարի առաջ, հարավային մի քանի նահանգներ, որոնք նախկինում եղել էին Համադաշնության մաս (դրանցից մեկը Տեխասն էր) շարունակեցին դիմակայել Լինկոլնի կողմից ստորագրված Ազատման հռչակագրի պահանջներին: Տեխասը վերջին նահանգն էր, ուր վերացվեց ստրկությունը:

Երկար տարիներ Juneteenth-ը հայտնի էր հիմնականում աֆրոամերիկացիների շրջանում: Այն նոր իմաստ ստացավ 2020 թվականի իրադարձությունների համատեքստում: Խոսքը բողոքի ցույցերի մասին է, որոնք ընդգրկել էին ողջ երկիրը Ջորջ Ֆլոյդի, Բրեոննա Թեյլորի, Ռեյշարդ Բրուքսի և աֆրոամերիկյան համայնքի որոշ այլ ներկայացուցիչների կողմից ոստիկանների սպանությունից հետո։

Նախագահ Ջո Բայդենն ավելի ուշ ստորագրեց օրինագիծ, որը սահմանում է ստրկությունից ազատման օրը որպես պաշտոնական դաշնային տոն:

Այս օրերին ամերիկացիները նշում են երկրում ստրկության վերջնական վերացման 158-ամյակը։ Նրանք կազմակերպում են տոնական ընթրիքներ և հավաքույթներ, կազմակերպում քաղաքացիական իրավունքների պաշտպանության միջոցառումներ, հյուրընկալում փառատոներ և այլ միջոցառումներ՝ նվիրված աֆրոամերիկյան պատմությանն ու մշակութային ժառանգությանը։

Երկրի շատ բնակիչներ գիտակցում են, որ միջռասայական հարաբերություններն այսօր էլ սուր խնդիր է: Associated Press-ի հարցման ժամանակ աֆրոամերիկացի մեծահասակների 70%-ն ասել է, որ դեռ շատ բան կա անելու՝ երկրում իրավապահ մարմինների կողմից սպիտակամորթների և աֆրոամերիկացիների նկատմամբ հավասար վերաբերմունք ապահովելու համար:

Այսօրվա տոնակատարությունները ստվերվել են շաբաթ ուշ երեկոյան Չիկագոյի արվարձանում գտնվող առևտրի կենտրոններից մեկում տեղի ունեցած ողբերգական հրաձգության դեպքերը: Հրաձգության հետևանքով մեկ մարդ զոհվել է, 22-ը՝ վիրավորվել։ Վկաներից մեկը հայտնել է, որ միջոցառումը, որն ընդհատվել է կրակոցների արդյուքում, Juneteenth-ի օրվան նվիրված տոնակատարության մաս է եղել:




Լրահոս