Արագաչափերի խնդիրը` գործադիրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությանը սկսել է անհանգստացնել ՃՈ կանոնների խախտման դիմաց կիրառվող ահռելի տուգանքների խնդիրը:

Գործադիրի այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր առաջարկել է փոխել գործող կարգը և փոքր-ինչ մեղմացնել տուգանքների չափերը:

Համապատասխան հանձնարարանը ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ընդունել է ի գիտություն, սակայն խնդրի ուսումնասիրման համար բավական մեծ ժամկետ է խնդրել:

Հրայր Թովմասյանը 1-2 ամսվա ընթացքում պետք է պատկերացում կազմի խնդրի վերաբերյալ, իսկ ևս մեկ ամիս, որպեսզի օրենսդրական փոփոխության անհրաժեշտության դեպքում համապատասխան առաջարկությամբ հանդես գալ:

Թե ի՞նչ կլինի վարչապետի առաջարկի հետ ՝  պարզ կդառնա մի քանի ամիս  հետո:




Լրահոս