Կիրանցում մարդկանց ահաբեկել են, մատնել ճարահատության, որ ստիպված լինեն որոշումներ կայացնել։ Այս մասին Կիրանցում ասաց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
«Գյուղը բաժանել են երկու մասի։ Ոմանց դարձրել են «ոչ հայրենասեր», ոմանց՝ հայրենասեր։ Այս ամբողջ սահմանային գյուղերում մի բան կար, որ բոլորին իրար կապում էր, դա սահմանն էր։ Հիմա այդ սահմանն էլ է բաժանել մարդկանց։ Քանդել են մարդկանց հասարակական ընկալումները։ Մարդկանց բաժանել է»,-ասաց Սրբազանը։
Մանրամասները՝ տեսանյութում