Ինչ իրադարձություններ են տեղի ունեցել հունիսի 22-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեպքեր՝

  • մ.թ.ա. 168 – Հռոմեական զորքերը ջախջախեցին Մակեդոնական զորքերին։
  • 431 – Թեոդոսիոս Բ Փոքր կայսրի հրամանով Եփեսոս քաղաքում գումարվել է Եփեսոսի Գ տիեզերական ժողովը։
  • 1661 – Անգլիայի թագավոր Չարլզ II-ը թույլատրեց կանանց թատրոնի դերեր խաղալ։
  • 1812 – Նապոլեոնը ներխուժեց Ռուսաստան։
  • 1838 – Բացվեց Շուշիի թեմական հոգևոր դպրոցը։
  • 1941 – Գերմանիան, Իտալիան, Ռումինիան պատերազմ հայտարարեցին Խորհրդային Միությանը։
  • 1978 – Հայտնաբերվեց Պլուտոնի ամենամեծ արբանյակը՝ Քարոնը։
  • 1981 – Մարկ Դավիդ Չափմանն իրեն մեղավոր ճանաչեց Ջոն Լենոնի սպանության համար։

Ծնունդներ՝

  • 1805 – Ջուզեպպե Մացցինի, իտալացի քաղաքական գործիչ, գրող և փիլիսոփա, Իտալիայի ազգային-ազատագրական շարժման առաջնորդներից։
  • 1856 – Հենրի Ռայդեր Հագարդ, անգլիացի գրող, բազմաթիվ արկածային և պատմական վեպերի հեղինակ։
  • 1897 – Պյատրաս Կուբերտավիչյուս, լիտվացի խորհրդային դերասան և ռեժիսոր։
  • 1928 – Ալբերտ Արիստակեսյան, հայ գրականագետ։
  • 1931 – Արտաշես Հովսեփյան, հայ քանդակագործ։
  • 1934 – Գառնիկ Անանյան, հայ գրականագետ, հրապարակախոս։
  • 1947 – Նատալյա Վառլեյ, ռուս դերասանուհի («Կովկասի գերուհին»)։
  • 1948 – Վարուժան Վարդանյան, նկարիչ։
  • 1949 – Մերիլ Սթրիփ, կինոյի, թատրոնի ամերիկյան դերասանուհի։

Մահեր՝

  • 1908 – Միսաք Մեծարենց, արևմտահայ բանաստեղծ։
  • 1969 – Ջուդի Գառլենդ, ամերիկացի դերասանուհի և երգչուհի։
  • 2001 – Լուիս Կարնիգլիա,արգենտինացի ֆուտբոլիստ, հարձակվող




Լրահոս