Ռուսաստանը ներկայացնող 2 հայ բռնցքամարտիկներ դարձել են BRICS խաղերի հաղթողներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանը ներկայացնող հայ բռնցքամարտիկներ Վոլոդյա Մնացականյանը (48 կգ) և Անդրեյ Պեգլիվանյանը (57 կգ) դարձել են Կազանում ընթացող BRICS մարզական խաղերի հաղթող։

Երկու մարզիկներն էլ եզրափակչում առավելության են հասել Ուզբեկստանի ներկայացուցիչների նկատմամբ։

Հայաստանը նույնպես մասնակցում է BRICS մարզական խաղերին և նվաճել է 1 ոսկե և 6 բրոնզե մեդալ։ Սուրեն Հարությունյանը (կարատե, 67 կգ) դարձել է ոսկե, իսկ Գոռ Ներսիսյանը (կարատե, 84 կգ), սամբիստներ Արսեն Խանջյանը (98 կգ), Արթուր Մանուկյանը (64 կգ), ուշուիստներ Ժիրայր Պետրոսյանը (52 կգ), Արսեն Բաղրյանը (60 կգ) և Դավիթ Վարդանյանը (65 կգ)` բրոնզե մեդալակիր։




Լրահոս