![](https://armlur.am/wp-content/uploads/2024/06/l-0x427wh-2048x1194z-0.3838.jpeg)
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին այցելել է Սյունիքի մարզ: Սիսիանում դեսպանը Ֆրանսիայի հայկական հիմնադրամի ներկայացուցչի հետ քննարկել է Պարենի համաշխարհային ծրագրի աջակցությամբ ուսումնասիրվող Սպանդարյանի ջրանցքի վերականգնման հարցը։
Առաջին փուլում 1400 հա ոռոգելի հողատարածքի կտրվածքով ծրագրից կօգտվի ավելի քան 600 հողօգտագործող։
Դըկոտինյին նաև այցելել է Գորիսի Սուրբ Հռիփսիմե եկեղեցի, որը 2014 թվականին վերականգնել են ֆրանսիացի և հայ կամավորները: