«Միասին» շարժումը հաղորդումներ է ներկայացրել Դատախազություն, քննչական և հակակոռուպցիոն կոմիտեներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Միասին» այլընտրանքային, հասարակական-քաղաքական շարժման համակարգող խորհուրդը հաղորդումներ է ներկայացրել ՀՀ դատախազություն, ՀՀ քննչական կոմիտե և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե։

Հաղորդումն ներկայացնելու դրդապատճառը 2024 թվականի հունիսի 12-ին կատարված իրադարձություներն են։

Հիշեցնենք, որ հունիսի 12-ին Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկներում«Տավուշի հանուն հայրենիքի» նախաձեռնությունը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ հանրահավաք էր իրականացնում, ինչի ժամանակ էլ ոստիկանների կողմից կիրառվեցին լուսաձայնային նռնակներ։

«Միասին» շարժումն անհրաժեշտ է համարում քրեական վարույթ նախաձեռնել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ, ներքին գործերի նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության զորքերի հրամանատար, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-մայոր Հայկ Բաբայանի գործողությունների առնչությամբ։ Ըստ շարժման համակարգող խորհրդի՝ ոստիկանական վրեժը քաղաքացիների հանդեպ կամ մասնագիտական անհամապատասխանությունը պետք է բացահայտվեն և համարժեք պատժի արժանանան։

Աննա Սրապիոնյան




Լրահոս