Իրանում լայնամասշտաբ զորավարժություններ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանական բանակը շաբաթ օրը «արտասահմանյան միջամտության դեպքում օդային տարածության և միջուկային օբյեկտների պաշտպանության» քառօրյա զորավարժություններ է մեկնարկել:

Այդ մասին հաղորդել է  panarmenian.net ը` հղում կատարելով ԻՌՆԱ գործակալությունը: Զորավարժություններն ընթանում են երկրի արևելքում` աֆղանական սահմանից ոչ հեռու` 800 հազար քառակուսի կիլոմետրը գերազանցող տարածքում: Ավելի վաղ ԱՄՆ-ի և Իսրայելի

վարչակազմերի ներկայացուցիչները հայտարարել էին, որ իրենք չեն բացառում Իրանի միջուկային օբյեկտների դեմ ռազմական ուժի կիրառումը: ՄԱԳԱՏԷ-ի զեկույցի համաձայն, Թեհրանը չի կատարում

իր պարտականությունները և չի ապահովում

անհրաժեշտ համագործակցություն, որը թույլ կտար հաստատել նրա միջուկային գործունեության խաղաղ բնույթը:




Լրահոս