ՏԵՍԱՆՅՈՒԹ․Թագուհի Թովմասյանի դրամական միջոցները պակասել են. ինչ ունեցվածք ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անկուսակցական Թագուհի Թովմասյանը 8-րդ գումարման Ազգային Ժողով եկել է 2021 թվականի հունիսի 20-ին «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

Մինչ քաղաքական կարիերան՝ Թագուհի Թովմասյանն ակտիվ զբաղվել է լրագրությամբ․ սկզբում կամավորական հիմունքներով աշխատել է «Իրավունք» թերթում, ապա դարձել հիմնական աշխատակից, ապա՝ «Չորրորդ իշխանություն» թերթի լրագրող է եղել, այնուհետև 2011 թվականից ստեղծել է իր լրատվամիջոցը՝ «Ժողովուրդ թերթի խմբագրություն ՍՊԸ» լրատվական հոլդինգը։ ԱԺ պատգամավորը քաղաքականությամբ սկսել է զբաղվել 2019 թվականից մինչ այսօր։

Ծանոթանալով նրա կողմից ներկայացված տարեկան հայտարարագրին՝ ArmLur.am-ը տեղեկացավ, որ որպես անշարժ գույք, Թագուհի Թովմասյանը հայտարարագրել է 4 գույք՝ 3 բնակարան Երևանի բազմաբնակարան շենքերում և 1 հողամաս Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում, որը ժառանգություն է։ Բնակարանները ձեռք են բերվել 2012, 2014 և 2019 թվականներին։ Պատգամավորը տրանսպորտային որևէ միջոց չունի։ Բանկային հաշիվների մնացորդները կազմել են 194 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները կազմել են 3 մլն 300 հազար դրամ և 2,5 հազար եվրո։

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 14 մլն 960 հազար դրամ, որից 10 մլն 530 հազար դրամն աշխատանքի վարձատրություն է ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմից, իսկ 4 մլն 430 հազար դրամը վճար է «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊԸ-ից։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 40 մլն դրամ, որը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։ Նկատենք, որ նախորդ տարվա համեմատ Թովմասյանի կանխիկ դրամական միջոցները նվազել են՝  5 մլն 300 հազար դրամից դառնալով 3 մլն 300 հազար դրամ։

Հիշեցնենք, որ Թագուհի Թովմասյանն այն պատգամավորն է, ում իշխող խմբակցությունը ապօրինի զրկեց ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։

Մանրամասները՝ տեսանյութում:

 




Լրահոս