ԱՄՆ նախագահի թեկնածուներ Ջո Բայդենի և Դոնալդ Թրամփի միջև կայացել է առաջին հեռուստաբանավեճը։ Հեռուստադիտողների 67%-ի կարծիքով՝ հանրապետական թեկնածուն գերազանցել է գործող նախագահին։։
Հեռուստադիտողների միայն 33%-ն է կարծում, որ Ջո Բայդենն ավելի լավ է հանդես եկել, քան իր մրցակիցը։
CNN-ը նշում է, որ հարցման արդյունքները չեն արտացոլում բոլոր ընտրողների կարծիքը: Ընդ որում, հեռուստաալիքը և նրա լսարանը համարվում են Դեմոկրատական կուսակցության համակիրներ։
Նշենք, որ Բայդեն-Թրամփ հեռուստաբանավեճի ընթացքում հնչել են սուր հայտարարությունները
«Ցանկանո՞ւմ եք երրորդ աշխարհամարտը սկսվի, ուրեմն՝ թույլ տվեք Թրամփին հաղթել ընտրություններում», – ասել է Բայդենը:
Մինչդեռ Թրամփը հակադարձել է, որ «եթե Բայդենը վերընտրվի, ԱՄՆ-ից, որպես երկիր, ոչինչ չի մնա»: Ըստ հանրապետականի՝ «նա ԱՄՆ պատմության մեջ վատագույն նախագահն է»:
Տեսանյութն՝ այստեղ