Դեմ ենք միջազգայնորեն հաստատված սահմանների փոփոխմանը․ ՀՀ-ում Իրանի դեսպան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանիում այսօր մեկնարկել է նախագահական ընտրությունները։ Հայաստանում Իրանի դեսպանատանը Հայաստանում գտնվող իրանի քաղաքացիների համար բացվել է ընտրատեղամաս որտեղ իր ընտրությունը կատարեց նաև Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։

Դեսպանը լրագրողների հետ զրույցում չնշեց հստակ, թե քանի Իրանի քաղաքացի կա Հայաստանում այս պահին, սակայն հորդորեց Հայաստանում գտնվող իրանցիներին գալ և քվեարկել Իրանի ապագայի համար։
ՀՀ-ում Իրանի դեսպանը հայ-իրանական հարաբերությունների մասին խոսելիս նշեց, որ ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը և դեմ է միջազգայնորեն հաստատված սահմանների փոփոխմանը։
«Հայաստանը մեզ համար լավ երկիր է, մեզ համար լավ և ազնիվ հարևան է, երկու երկրների շահերը շաղկապված են իրար։ Այս սկզբունքային քաղաքականության վրա չի կարող ազդել Կառավարությունների փոփոխությունը։»

Խոսելով ընտրությունների 2-րդ փուլի հնարավոր տապալման մասին, երբ Իրանը 2-րդ անգամ ևս չի ընտրի նախագահ, խնդրեց սպասել, ապա ժամեր անց պարզ կդառնա։

Այս պահին Հայաստանում Իրանի նախագահի ընտրությունների համար գործում է 2 կայուն ընտրատեղամաս և 1 շարժական ընտրատեղամաս՝ հիվանդանոցներում, շարժական խնդիրներ ունեցող և բանտերում գտնվող Իրանի քաղաքացիների համար։

Էմմա Միքայելյան




Լրահոս