Մերձմոսկվայում հանրակացարանի հդեհի հետևանքով հինգ մարդ է կյանքից զրկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բալաշիխայում հանրակացարանի հրդեհի զոհ է դարձել հինգ մարդ, տեղեկացրել է «Ինտերֆաքսը»՝ հղում կատարելով ՌԴ ԱԻՆ-ին։

«Մերձմոսկովյան Բալաշիխայում հրդեհի ժամանակ զոհվել է հինգ մարդ։ Երկրորդ հարկի այրվող բնակարանում հայտնաբերվել են նրանց մարմինները»,- տեղեկացրել են գերատեսչությունում։

ԱԻՆ-ում ավելացրել են, որ փրկարարները այրվող շենքից տարհանել են ութ մարդու, ներառյալ երկու երեխայի։ Կրակի դեմ պայքարին մասնակցել են 63 մարդ եւ 23 միավոր տեխնիկա, նշել են նախարարությունում։

Հանրակացարանը գտնվում է Կերամիչեսկի փողոցում, դա երկհարկանի հին շենք է։ Ներկայում բաց կրակը հաղթահարվել է, հրդեհի մակերեսը կազմել է 40 քառակուսի մետր։




Լրահոս