Լուսանկարը՝ համացանցից
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանու անդամները վերջին նախապատրաստական մարզումներն են անցկացնում փոքր երկրների Եվրոպայի առաջնությունից առաջ:
ԿԱՐԳ
ՀԱՐՑ. Եթե բանկը հաճախորդի հաշվեհամարին գումարը երկու անգամ է փոխանցում, ապա պարտավո՞ր է արդյոք հաճախորդը վերադարձնել այդ գումարը:
Անի Կիրակոսյան (34 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Այո՛, հաճախորդը պարտավոր է այդ գումարը հետ վերադարձնել, քանի որ անձը, ով առանց օրենքի, այլ իրավական ակտերի կամ գործարքի սահմանված հիմքերի ուրիշ անձի (տուժողի) հաշվին ձեռք է բերել գույք կամ խնայել է այն (ձեռք բերողը), պարտավոր է տուժողին վերադարձնել անհիմն ձեռք բերած կամ խնայած գույքը (անհիմն հարստացումը)՝ բացառությամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1099 հոդվածով նախատեսված դեպքերի (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1092 հոդվածի 1-ին կետ):
Այս կանոնը կիրառվում է՝ անկախ այն բանից՝ անհիմն հարստացումը ձեռք բերողի, տուժողի, երրորդ անձանց գործելակերպի հետեւանք է եղել, թե կատարվել է նրանց կամքից անկախ:
Ֆինանսական համակարգի հաշտարար
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Բանկն իրավունք ունի նաեւ առանց հաճախորդի կարգադրության հաշվից գումար դուրս գրել դատարանի վճռով սահմանված դեպքերում:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ` որոնք են խնամքի տրամադրման տեսակները: Ո՞վ իրավունք ունի օգտվելու խնամքի ծառայություններից:
Ստելլա Մանուչարյան (46 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ս. Մանուչարյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ խնամքը տնային պայմաններում, բնակչության սոցիալական պաշտպանության շուրջօրյա խնամքի ընդհանուր կամ հատուկ տիպի (մասնագիտացված) հաստատություններում եւ սոցիալ-վերականգնողական ցերեկային կենտրոններում տրամադրվում է ծերության սոցիալական կենսաթոշակի տարիքի հասած կամ 18 տարին լրացած միայնակ (Հայաստանի Հանրապետության օրեսդրությամբ նախատեսված խնամող չունեցող կամ ընտանիքում աշխատունակ անդամ չունեցող) հաշմանդամներին:
Հայաստանի Հանրապետության աշխատանքի
եւ սոցիալական հարցերի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ քաղաքացին (կամ նրա օրինական ներկայացուցիչը) պետք է դիմի փաստացի բնակության վայրի տարածքը սպասարկող սոցիալական աջակցության տարածքային գործակալություն կամ բաժին, որտեղ քաղաքացուն տրամադրվում է «Խնամքի տրամադրման համար դիմած անձի բժշկական քարտ» ձեւաթուղթը, որը լրացվում է քաղաքացուն սպասարկող տարածքային պոլիկլինիկայի կողմից: Տարածքային մարմնի ղեկավարը որոշում է կայացնում խնամք տրամադրելու մասին եւ այն ներկայացնում է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն: Նախարարությունը տարածքային մարմնից ստացած որոշումների հիման վրա համակարգում է տուն-ինտերնատներ հաճախորդների ընդունելության գործընթացը: