ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սյունիքում թունավորված ընտանիքի մայրը և հայրը դուրս են գրվել, երեխաները շարունակում են բուժումը․ մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շաբաթ օրը՝ հունիսի 6-ին, Գորիսում թունավորվել էին 7-հոգանոց ընտանիքի բոլոր անդամները, 4-ամյա երեխան մահացել էր:
Առողջապահության նախարարությունից ավելի ուշ հայտնեցին, որ 7-հոգանոց ընտանիք է` 5 երեխա, հայրը և մայրը։ Նրանցից մեկը` 4-ամյա փոքրիկը, արդեն «կլինիկական մահ» ախտորոշմամբ է հիվանդանոց ընդունվել, 9-ամյա երեխան ռեանիմոբիլով տեղափոխվել է Երևան` սկզբում «Սբ. Աստվածամայր» ԲԿ, ապա «Մուրացան» համալսարանական հիվանդանոց։ Վերջինիս առողջական վիճակում արդեն դրական դինամիկա կա։

Սյունիքի մարզպետի օգնական Արմինե Ավագյանը ArmLur.am-ին փոխանցեց, որ այս պահին «Գորիսի բժշկական կենտրոն»-ում  3 երեխաները շարունակում են բուժում ստանալ։ Թունավորված ընտանիքի մայրը և հայրը դուրս են գրվել հիվանդանոցից։
Հավելենք, որ «Մուրացան» ԲԿ-ում ծանր վիճակում գտնվող 9 ամյա երեխայի կյանքը հնարավոր է եղել փրկել, այսօր արդեն դրական դինամիկա կա։

ArmLur.am-ը տեղեկացավ, որ թունավորված ընտանիքի անդամներն ընթրիքի ժամանակ երշիկեղեն և մսեղեն են կերել, ինչից հետո նրանց ինքնազգացողությունը վատացել է։ Ոստիկանները տանը հայտնաբերել են սննդի մնացորդները և ուղարկել փորձաքննության։

Էմմա Միքայելյան




Լրահոս