Օբամայի վարչակազմը համեմատել են վարժեցրած կապիկների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի նախկին նախագահ կրտսեր Բուշի վարչակազմի ներկայացուցիչները քննադատել են Բարաք Օբամային ապաշնորհ արտաքին քաղաքականության և այն բանի համար, որ ԿՀՎ-ն և Պենտագոնը չեն կարողանում աշխատել. գրում է mail.ru-ն:

Երկու անգամ Պենտագոնի ղեկավար եղած Ռոնալդ Ռամսֆելդը համեմատել է Օբամային վարժեցրած կապիկի հետ: Նա ասել է, որ վարժեցված կապիկն էլ կարող էր Աֆղանստանի հետ պայմանագիր ստորագրել, սակայն այդ երկրի հետ հարաբերությունները շատ ապաշնորհ են կառուցվել:

Պատասխանելով ռասիզմի մեջ իրեն ուղղված մեղադրանքներին` Ռանսֆելդն ասել է. «Ներեցե՛ք, ես ասացի վարժեցված կապի՞կ: Որևե պատրաստվածություն չունեցող կապիկն էլ այդ գործը վատ չէր անի»: Նման հայտարարության առիթ էր դարձել այն, որ Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը Ղրիմի հանրաքվեին կողմ է արտահայտվել:

Ռամսֆելդը վրդովվում է, քանի որ Քարզայը գլխավորել է Աֆղանստանն ԱՄՆ-ի օգնությամբ, և նրա ներկայիս պահվածքի պատճառն Օբամայի վարչակազմի անփությունն է: Օբամային մեղադրում են նաև մեկը մեկին հաջորդող դիվանագիտական պարտությունների համար` սկսած Ռուսաստանի հետ հարաբերությունների ներբեռնումից, և վերջացրած Իրաքում, Սիրիայում և Իրանում ծագած խնդիրներով:

Հատուկ ծառայությունների նախկին ներկայացուցիչները համարում են, որ վերջին տարիներին ԱՄՆ-ն սկսել է գործել ավելի կեղտոտ մեթոդներով, սակայն` պակաս արդյունավետ:




Լրահոս