Մեծ Բրիտանիայում հազարավոր բանտարկյալներ ազատ կարձակվեն բանտերի գերբեռնվածության պատճառով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեծ Բրիտանիայի արդարադատության նախարար Շաբանա Մահմուդը հայտարարել է հազարավոր բանտարկյալների ազատ արձակելու պլանների մասին՝ բանտերի գերբեռնվածությունից ազատվելու համար: Մահմուդն ասել է, որ հակառակ դեպքում կարող է լինել համակարգի ամբողջական փլուզում, քանի որ բանտերն արդեն 99 %-ով լցված են։

Անգլիան և Ուելսը մեկ շնչին ընկնող բանտարկյալների ամենամեծ թիվն ունեն Արևմտյան Եվրոպայում, ընդ որում՝ համավարակից հետո նրանց թիվը կտրուկ աճել է։

Ենթադրվում է, որ բանտարկյալները վաղաժամկետ ազատման իրավունք կունենան պատժի ժամկետի 40 տոկոսը կրելուց հետո: Տվյալ միջոցը չի վերաբերի բռնի հանցագործությունների, սեռական բնույթի հանցագործությունների համար չորս տարուց ավելի պատժաչափ ստացածներին և ցմահ ազատազրկման դատապարտվածներին:

Պաշտոնական տվյալներով՝ երկրում բանտարկյալների ընդհանուր թիվը գերազանցում է 87500-ը, որից 83755-ը տղամարդ է։




Լրահոս