ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակման համաձայն՝ դատական պատասխանատվության ենթարկված անձանց թիվը 2023 թվականին կազմել է 2 հազար 548 մարդ։
Ըստ տարիքային խմբերի՝ դատապարտյալներից 14-ը մինչև 18 տարեկան են, 747-ը՝ 18-29 տարեկան, 969-ը՝ 30-39 տարեկան, 493-ը՝ 40-49 տարեկան, 325-ը՝ 50 և բարձր տարիքի։
Ըստ զբաղվածության 2 հազար 548 դատապարտյալներից 9-ը պաշտոնատար անձինք են, 154-ը զինվորական ծառայողներ են, 6-ը՝ մինչև 18 տարեկան սովորողներ, 8-ը՝ 18 և բարձր տարիքի սովորողներ, 1894-ը՝ չաշխատող և չսովորող աշխատունակներ, 1-ը՝ արգելանքի տակ գտնվող անձ, 476-ը՝ այլ զբաղվածության։
Այսինքն, հանցագործություն գործող անձանց մեծամասնությունը չաշխատող և չսովորող աշխատունակներ են, իսկ ամենաշատ դատապարտվածները 30-39 տարիքային խմբի անձինք են։
Էմմա Միքայելյան