Արցախի ԱԺ պատգամավորները սպասում են ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ հանդիպմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի ԱԺ պատգամավորները սպասում են ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ հանդիպմանը։
Նրա գլխավորած Արցախահայերի հավաքական հայրենադարձության նպատակով ձևավորված հանձնախումբն այս օրերին կրկին արտերկրյա հանդիպումներ է ունենում տարբեր պաշտոնյաների հետ։

Օրակարգը, ինչպես գիտենք, Արցախի հարցը մշտապես արդի պահելն է ու արցախահայերի հետվերադարձի համար միջազգային երաշխիքներ ստանալը։
Ինչպես Արցախի պատգամավորներն են մեզ փոխանցում, Վարդան Օսկանյանի նախորդ հանդիպումները բավականին արդյունավետ են անցել, շատ հարցեր են հստակեցվել։

Առաջիկայում Վարդան Օսկանյանւ կրկին կվերադառնա Հայաստան և հանդիպում կունենա Արցախի պատգամավորների և կառավարության ներկայացուցիչների հետ՝ ամփոփելու արտերկրյա հանդիպումների արդյունքները։

Ք․ Մ․




Լրահոս