Օգոստոսի 1-ին, ժամը 20:25-ից սկսած Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևան քաղաքի Պարոնյան, Սպենդիարյան, Աբովյան փողոցներում վնասվել են անձրևատար խողովակներ, թիթեղներ, տապալվել են ծառեր:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ և Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Փրկարարները իրականացրել են թիթեղների ապամոտնաժման, խողովակների ամրացման, տապալված ծառերի մասնատման և հեռացման աշխատանքներ: