Թուրք հրաձիգի ելույթը Փարիզ-2024-ին մեծ աղմուկ է բարձրացրել սոցցանցերում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փարիզում շարունակվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի օդամղիչ ատրճանակով խառը թիմային պայքարի եզրափակչում ուշադության կենտրոնում է հայտնվել թուրք հրաձիգ Յուսուֆ Դիքեչը։

Նա հանդես է եկել առանց համապատասխան հանդերձանքի՝ պաշտպանիչ ականջակալի ու մրցումային ակնոցի: Թուրք հրաձիգը արծաթե մեդալ է նվաճել Շևվալ Իլայդա Տարհանի հետ։ Նրա ելույթը մեծ աղմուկ է բարձրացրել սոցցանցերում:

51-ամյա Յուսուֆ Դիքեչը երկար ժամանակ եղել է Եվրոպայի առաջատար հրաձիգներից մեկը, սակայն սա նրա առաջին օլիմպիական մեդալն էր ու նաև Թուրքիայի առաջին օլիմպիական մեդալն էր հրաձգությունում։




Լրահոս