Իսակովի պողոտայի որոշ հատվածներ փակ են լինելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 3-ից մինչև սեպտեմբերի 30-ը ժամը 23:00-ից մինչև 07:00-ն փուլ առ փուլ միակողմանի փակ է լինելու Իսակովի պող.-Աթենքի փող. խաչմերուկից մինչև Աթենքի փող.-Ծիծեռնակաբերդի խճ. խաչմերուկն ընկած ճանապարհահատվածները, այնուհետև՝ հետադարձ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

«Երթևեկությունը իրականացվելու է հանդիպակաց ուղղության երթևեկելի մեկ գոտու հաշվին:
Հորդորում ենք վարորդներին՝ աշխատանքի արդյունավետությունն ապահովելու համար փոխադրամիջոցները չկայանել վերոնշյալ ճանապարահատվածի երթևեկելի մասում»,- նշված է հաղորդագրության մեջ:




Լրահոս