ՖՈՏՈ. Վլադիմիր Պուտինը պարգևատրել է ԱԺ պատգամավոր Իշխան Զաքարյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համահայկական խաղերի կոմիտեի նախագահ, ԱԺ պատգամավոր Իշխան Զաքարյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից պարգևատրվել է «Բարեկամության» շքանշանով։

ArmLur.am-ը ՌԴ նախագահի պաշտոնական կայքից տեղեկացավ այդ հրամանագրի մասին, որում մասնավորապես նշված է․

«Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման, ժողովուրդների միջև խաղաղության, բարեկամության, համագործակցության և փոխըմբռնման ամրապնդման, Ռուսաստանի և Հայաստանի մշակույթների մերձեցման և փոխադարձ հարստացման գործում ունեցած մեծ ավանդի համար Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ, Հայաստանի Հանրապետության քաղաքացի Իշխան Սերժիկի Զաքարյանին պարգևատրել Բարեկամության շքանշանով»։




Լրահոս