Ձեր միջոցով հոգևոր Հայաստանը հաղթելու է․ Սրբազանը՝ երիտասարդներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սրբազան պայքարին միացած երիտասարդները Մատենադարանից քայլերթով հասան Սուրբ Աննա եկեղեցու բակ, որտեղ հանդիպում տեղի ունեցավ պայքարն առաջնորդող Բագրատ Սրբազանի հետ։

Դիմելով Երիտասարդության օրվա առթիվ նախաձեռնված այս քայլերթի մասնակիցներին և Սրբազան պայքարին միացած ու բոլոր երիտասարդներին՝ Բագրատ Սրբազանն ընդգծեց՝ այսօրվա երիտասարդությունն այս պայքարի ծնունդն է, դիմակայելով բազմաթիվ դժվարությունների՝ բարձրացնում է արդարության ու ճշմարտության ձայնը։ Նրանց միջոցով էլ է հոգևոր Հայաստանը հաղթելու է։

«Աստված զորացնի ձեզ։ Երանի, որ ձեր աչքերի կրակը տարածվի ողջ Հայաստանով, ձեր սրտի ջերմությունը տարածվի բոլորի կյանքում, և մենք շուտով, շատ շուտով հասնենք Ճշմարտության հաղթանակին, որի առաջին կրողները դուք եք։

Եվ այո, ձեր միջոցով է, որ հոգևոր Հայաստանը հաղթելու է»,- ասաց Բագրատ Սրբազանը։




Լրահոս