ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որևէ բացասական վերաբերմունք չկա իմ հանդեպ. Արաբկիրի թաղապետը մանրամասնում է սաբոտաժի մասին լուրերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով՝ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Սուրեն Վարոսյանին աշխատավայրում խոչընդոտում են իր բնականոն աշխատանքը կատարել: Մեր տեղեկությունների համաձայն՝ հին աշխատակիցները, ովքեր աշխատել են ներկայումս կալանքի տակ գտնվող Արամ Ազատյանի հետ, փորձում են արգելք հանդիսանալ:

ArmLur.am-ի հետ զրույցում Վարոսյանը ասաց, որ որևէ բացասական վերաբերմունք չկա իր հանդեպ: Իսկ իր աշխատանքը թաղապետարանում գնահատելու համար ասաց, որ վաղ է, քանի որ դեռ մի քանի օր է, ինչ զբաղեցնում է պաշտոնը:

Հիշեցնենք, որ հուլիս 3-ին Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմում խուզարկությունների արդյունքում բերման էին ենթարկվել Արաբկիրի թաղապետ Արամ Ազատյանն ու նրա տեղակալ Դավիթ Բալասանյանը։ Վերջիններս ձերբակալվել էին։

Քննչական կոմիտեից հայտնել էին, որ վարույթը հարուցվել է մի խումբ պաշտոնյաների կողմից իշխանական լիազորությունները չարաշահելով առանձնապես խոշոր չափով վնաս պատճառելու, կաշառք ստանալու, տալու և կաշառքի միջնորդության հոդվածներով։ Առանց անուններ նշելու իրավապահները հայտնել են՝ մեղադրանք է առաջադրվել 8 մարդու, այդ թվում՝ 3 պաշտոնյայի։

Խուզարկությունից մեկ օր անց Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանն ու նրա երկու տեղակալները՝ Գեղամ Կարապետյանն ու Դավիթ Բալասանյանը կալանավորվեցին:

Մանրամասները՝ տեսանյութում

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս