ՄԱԿ-ը հայտարարել է, որ Իսրայելն ավելի հազվադեպ է թույլ տալիս մարդասիրական առաքելությունների մուտքը Գազա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսրայելի իշխանությունները առնվազն հինգ անգամ ավելի քիչ են թույլ տալիս, որ միջազգային կազմակերպությունները մուտք գործեն Գազայի հատված՝ մարդասիրական առաքելություններ իրականացնելու համար: Այս մասին հայտնել է Պաղեստինի օկուպացված տարածքներում հումանիտար հարցերը համակարգող ՄԱԿ-ի գրասենյակը։

«Հուլիսի և օգոստոսի առաջին կեսերը համեմատելիս Գազայի հատվածի հյուսիս առաքելությունների հարցումների կրկնակի աճ է գրանցվել, միաժամանակ՝ մերժված առաքելությունների թվի հնգապատիկ աճ»,-ասված է զեկույցում։

Այս թվերը ցույց են տալիս օգնության ջանքերի աճող խոչընդոտները, մասնավորապես Գազայի հյուսիսում, որոնք ազդում են հարյուր հազարավոր խոցելի մարդկանց վրա և ցույց են տալիս ավելի սահմանափակ պայմաններ մարդասիրական գործողությունների համար, ասվում է փաստաթղթում:




Լրահոս