Դատարանը ճանաչեց Հայաստանում պրո-թուրքական կուսակցության համագումարի ժամանակ իմ ձերբակալությունը, և ՁՊՎ-ում իմ 3-օրյա կալանքը համարեց ոչ իրավաչափ։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ակտիվիստ Արթուր Չախոյանը։
«Կրկին անգամ ես ապացուցեցի, որ իմ բոլոր գործողություներն օրենքի շրջանակներում են և ՈՉ մի անօրինական գործողություն չեմ կատարում։ Այս իշխանությունն ինձ ենթարկում է քաղաքական հետապնդման և ենթարկում է քաղաքական ճնշումների։ Այս իշխանությունը փուչիկ և շինծու գործերով փորձում է հանրության մոտ ինձ ներկայացնել որպես հանցագործ, այն դեպքում, երբ ես իմ օրինական գործողությունների արդյունքում Հայաստանի Հանրապետությունում չեղարկեցի պրո-թուրքական կուսակցության համագումարը»,- գրել է նա։