ԱՊՕՐԻՆՈՒԹՅՈՒՆ՝ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Գեղարքունիքի եւ Կոտայքի մարզային վարչության Սեւանի տեղամասի աշխատակիցների կողմից շարունակվում են իրականացվել կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումներ:

Ինչպես տեղեկացնում են շրջակա միջավայրի նախարարությունից՝ ձեռնարկված միջոցառումների արդյունքում օգոստոսի 26-ին Նորաշեն արգելոցի ջրային տարածքներից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 107  խեցգետնաորսիչ եւ 73 ձկնորսական ցանց:

Փաստի վերաբերյալ կազմվել է համապատասխան արձանագրություն, խեցգետինները բաց են թողնվել լիճ:

Իրականացվող կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումները կրում են շարունակական բնույթ:

 

 

 

ՊԱՅՔԱՐ՝ ՄԱՔՍԱՆԵՆԳՈՒԹՅԱՆ ԴԵՄ

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ:

Օրերս «Ապավեն Տերմինալ» ՓԲ ընկերության մաքսային հսկողության գոտում մաքսային զննման են ենթարկել ԱՄՆ-ից՝ «Տրանս Շիփփինգ» ՍՊ ընկերության միջոցով ՀՀ ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանին:

Արդյունքում հիշյալ առաքանու մեջ բացի անձնական օգտագործման առարկաներից հայտնաբերվել է նաեւ 1600 գրամ ընդհանուր քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոց:

Ձեռնարկվել են «Օպերատիվ տեղեկությունների ձեռքբերում» եւ «Վերահսկելի մատակարարում եւ գնում» անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց շրջանակում «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի փոխարեն նմանատիպ այլ փոխարինված զանգվածների պարունակությամբ միջազգային սուրհանդակային առաքանին Մեծամոր քաղաքի շենքերից մեկի բակում ստանալուց հետո՝ ձերբակալվել է ՀՀ քաղաքացի Ա.Գ.-ն։

Ձերբակալվելուց հետո՝ վերջինս տարված բացատրական աշխատանքների արդյունքում հայտնել է, որ նշված առաքանին իրեն չի պատկանում եւ այն պետք է փոխանցեր այլ անձի։

Պարզվել է, որ առաքանին ուղարկող անձը հանդիսանում է ՀՀ քաղաքացի Ա.Ա.-ն, ով բազմիցս առաքանիներ է ուղարկել Հայաստան: Այդ առաքանիների մեջ եղել են առանձնապես խոշոր չափերի «մարիխուանա» տեսակի թմրամիջոցներ: Ծանրոցների ուղարկման փաստերով նախկինում ձեռնարկված ՕՀ միջոցառումներ արդյունքում ձերբակալվել է 7 քաղաքացի»,- ասված է հաղորդագրության մեջ։

 

 

 

 

 




Լրահոս